24.11.2024
Մամուլ. Դավիթ Տոնոյանը վերադառնո՞ւմ է
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն լռում է, Բաքուն՝ մեղադրում. Շուշի դեսպանների այցի արձագանքները

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցին.  


«Հիշո՞ւմ եք, որ Շուշին մերն էր, Հայաստանում հավատարմագրված քանի՞ դեսպանների խումբ այցելեց Շուշի: Ճիշտ է՝ զրո: Քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ղալմաղալ էր անում, սև ցուցակներ էր կազմում, պերսոնա նոն գրատա էր հայտարարում, աշխատում էր...։


...Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ ԱԳՆ-ն համերաշխ ա Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների Շուշի այցելության հետ: Եթե այո, ապա հաջորդիվ Ստեփանակերտ են գալու»,- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն գտնվել երեք տերությունների՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։  


Դեսպանների մերժումը բավականին ծանր են տարել Բաքվում, նրանց անթաքույց մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:


«Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,- մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը, ով հենց ուղեկցել է դեսպաններին օկուպացված Շուշի բերդաքաղաք:


Ի դեպ, Շուշի այցելած դեսպաններից ամենից մեծ հրճվանքն արտահայտել էր Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին: Վերջինս այցի արդյունքներով գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշեկով, թե իր երազանքը վերջապես իրականացավ: