17.06.2025
Վարանդայի շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել
prev Նախորդ նորություն

Մեքենայի վարորդը փախուստի է դիմել գնացքի հետ բախվելուց հետո. ՀԿԵ

Հուլիսի 11-ին, Մասիս-Էջմիածին հատվածում, Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:


Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին:


Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում:

Հունաստանի դեսպանը ևս միացել է Շուշի կատարած քարոզչական շրջագայությանը․ Greek City Times
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան