Ինչպես է COVID-19 համավարակն ազդել Հայաստանում ծնելիության վրա
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, 2021թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ, ծնունդների թիվն ավելացել է 1519-ով՝ կազմելով 14318։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը :
Այս ծնունդները COVID-19-ի շրջանում, մինչև պատերազմի սկիզբը, տեղի ունեցած բեղմնավորման արդյունք են։
Այդուհանդերձ, ունենք ոչ թե բնակչության բնական հավելաճ, այլ նվազում՝ մահերի աճի պատճառով։
2020-ին և 2021 հունվար-մայիսին մահացությունը կտրուկ աճել է, ինչը պայմանավորված է COVID-19-ով և պատերազմով։ 2021թ. հունվար-մայիսին COVID-19-ից մահացությունը կազմել է 2141 կամ ընդհանուր մահերի մոտ 15 տոկոսը։
2020թ. համեմատ, 2789-ով ավելացել է ամուսնությունների թիվը։ Սրանք կարող են լինել COVID-19-ի և պատերազմի շրջանում հետաձգված ամուսնություններ։