Այս պահին Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նրա խոսքով, հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ՝ ոչ լիարժեք ձևաչափի պատճառով, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ VERELQ-ը հիշեցնում է, որ Արայիկ Հարությունյանը հատուկ ժամանել էր Երևան այդ հանդիպման համար: Ավելի վաղ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: