21.04.2025
Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի կայունությունը. Օլիվեր Վարհեի
prev Նախորդ նորություն

Հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման համար. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեյմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա):


Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Հայաստանի նախագահը նշել է, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և ընդգծել, որ հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ու խթանման համար: Նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է գիտության ու բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ավստրալիայի հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև և կարևոր դեր ունի երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:


Դեսպան Գրեյմ Միհանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար:

Անելիքները ճշգրտել, որոշակի ռազմավարություն որդեգրել. հանդիպել են ՀՀ և Արցախի ղեկավարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար