20.04.2025
ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պարեկների մեքենաների եւ համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե

Նորաստեղծ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Այս մասին ասված է Լեզվի կոմիտեի տարածած հայտարարության մեջ:


«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։


Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։


Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։


Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։


 

Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ձևաչափ է ձևավորում՝ մտագրոհի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար