20.06.2026
Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը Հայաստանին առաջիկա 5 տարիներին կհատկացնի 2,6 մլրդ եվրո

Եվրամիությոնը Հայաստանին առաջիկա 5 տարիների համար կհատկացնի 2,6 մլրդ եվրո։ Նման տպավորիչ ֆինանսավորման նպատակն է համատեղ մշակված ներդրումային և տնտեսական նախագծերի իրականացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը՝ հղում անելով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհենի խոսքերին:


«Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհենն այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Ադամյանը:


Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ բարեփոխումների իրականացման Հայաստանի գլխավոր գործընկերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։


Նա տեղեկացրել է, որ Երևանում քննարկելու է COVID-19 համավարակը, Արցախում վերջին մարտական գործողությունները և շնորհավորել ՀՀ կառավարությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ:


ԵՄ հանձնակատարը նշել է, որ Հայաստանն այլևս հնարավորություն չունի ժամանակ բաց թողնել տնտեսական զարգացման համար, ուստի բոլոր քաղաքացիները պետք է անպայման պատվաստվեն:


Եվրահանձնակատարը ցավակցություն է հայտնել արցախյան վերջին պատերազմի զոհերի կապակցությամբ եւ հայտնել, որ ԵՄ-ն 9-10 մլն եվրո է հատկացրել մարտական գործողություններից տուժածներին աջակցելու համար, եւ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը պատերազմից հետո երկրի վերականգնմանը:


Վարհեն զարգացման ծրագիր կներկայացնի հետպատերազմյան շրջանում, որը կօգնի հնարավորինս շուտ վերականգնել երկրի աշխատատեղերն ու տնտեսությունը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է առեւտրային կապերի ուղիներ ստեղծել, որոնք հնարավորինս շուտ տարածաշրջանը կկապեն ԵՄ-ի հետ: Դրա համար ԵՄ-ն շուրջ 10 մլրդ դոլար կհատկացնի ողջ տարածաշրջանին։


Հայաստանի համար ԵՄ-ն առաջարկում է հինգ ծրագիր, որոնք կարող են փոխել իր քաղաքացիների կյանքը։ Դրանց իրացման համար հինգ տարում կհատկացվի 2.6 մլրդ եվրո։

Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն