Վրաստանն ու Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: Առաջին գնացքը Երևանից Բաթումի կմեկնի հունիսի 15-ին: «Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, Սև ծովի մեր հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր», - ասել է Տուրնավան: VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները: