Ինչո՞ւ ԵՄ-ն չի ճանաչում Հայաստանում առկա «AstraZeneka» պատվաստանյութի հավաստագիրը
Առողջապահության նախարարությունն աշխատանքներ է տանում Եվրամիության կողմից Հայաստանում առկա «AstraZeneka» պատվաստանյութի հավաստագրի ճանաչման ուղղությամբ:
Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ արձագանքելով լրագրող Մարկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայն որի Եվրամիությունը չի ճանաչում ՀՀ-ում առկա «AstraZeneka» պատվաստանյութի հավաստագիրը:
«Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պտվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը», - հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից ու հավելում, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ Մարկ Գրիգորյանը Facebook-յան ր էջում հայտնել էր, որ պատրաստվում էր Նորվեգիա մեկնել հարազատների մոտ: AstraZeneca դեղամիջոցը ճանաչվել է ԵՄ-ում, սակայն, Գրիգորյանի խոսքով, Հայաստանում տրվող պատվաստման վկայականը դեռ չի ճանաչվել Եվրոպայում:
Նշենք, որ ԵՄ-ի օրինակով կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին հավաստագիրն ընդունվում է նաեւ Նորվեգիայում եւ Իսլանդիայում (Եվրամիություն չմտնող): Բրյուսելը ճանաչման շուրջ բանակցություններ է վարում նաեւ Շվեյցարիայի հետ։