28.11.2024
Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. դեսպան
prev Նախորդ նորություն

Հրադադարի ռեժիմը չի խախտվել. ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատությունն առ այն, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։


«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը», - հայտնում են Հայաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ», - ասված է հաղորդագրության մեջ։