Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպում է ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ։ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Փարսյանը բարձր է գնահատել ՄԱԿ–ի գործակալությունների հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել համայնքում ապաստանած անձանց մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար։Կարևորելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքի սահմանամերձ բնակավայրերում ապաստանած քաղաքացիների հետագա ինտեգրումը, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ Շարփը ներկայացրել է ՄԱԿ–ի Միջգործակալական արձագանքման ծրագրում ակնկալվող փոփոխությունը, որով նախատեսվում է մարդասիրական օգնությունից անցում կատարել դեպի երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված աջակցություն։