24.11.2024
Wizz Air ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի
prev Նախորդ նորություն

Մահացել է Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի», - գրել է նա։


Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին: Իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։ 


Ջիվան Գասպարյանը մասնակցել է նաև համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։