25.11.2024
Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Ջավախք
prev Նախորդ նորություն

Ռուսական կողմը հետաքրքրված է ՀՀ-ում արևային պանելների արտադրությա՞մբ

Հուլիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Քերոբյանի ֆեյսբուքյան էջից:  


"Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։


Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները", - ասված է նրա գրառման մեջ։