15.10.2024
Իրանը մտադիր է ավելացնել դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները
prev Նախորդ նորություն

Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Ջավախք

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հյուրախաղերի են պատրաստվում Ախալքալաք և Նինոծմինդա: Այս մասին գրում է aliq.ge կայքը։


Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասել է, որ «Պարում, երգում ու կատակում են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները» համերգային ծրագիրը պատրաստել են դեռ անցած տարի` իմանալով, որ դահլիճներում արգելվում է ներկայացումներ խաղալ, ընտրել են բացօթյա տարբերակը: Առաջին ելույթը Նինոծմինդայում է` հուլիսի 11-ին, Հեշտիա գյուղում` հուլիսի 12-ին է, իսկ հուլիսի 13-ին` Ախալքալաքի կենտրոնում։


«Հետագայում նպատակ կա նաև նույն ծրագրով լինել Ախալցիխեի հայկական գյուղերում, ապա Քվեմո-Քարթլիում: Այս երկու հյուրախաղերը հնարավոր է ֆինանսավորվի Վրաստանի մշակույթի նախարարության կողմից, սպասում ենք. մրցույթ է հայտարարվել, մասնակցել ենք, լիահույս եմ, որ պետք է այս մրցույթում հաղթողներից մեկը լինենք: Նաև մտադիր ենք օգոստոսին երկօրյա հյուրախաղերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում լինել, ուր կցուցադրենք «Հին վրացական վոդևիլները»,- նշել է նա։


Թատրոնի շենքը գործարկելուց հետո նպատակներ կան մշտական ներկայացումներ ունենալ Ախալքալաքի, նաև Նինոծմինդայի մշակույթի տանը, փաստացի` թատրոնը Ջավախքում կունենա կանոնավոր խաղացանկային ծրագիր, և տարեկան մոտ 24 ներկայացում կխաղան:


Գեղարվեստական ղեկավարն ասել է` կոնկրետ սկսել են աշխատել հանդիսատեսին ետ բերելու հարցով. «Մենք Ջավախքում 60-70-ականներին հանդիսատես ունեցել ենք, հիմա մի նոր սերունդ է եկել, որոնց չենք ճանաչում, բայց սկսել ենք ճանաչելու ու հանդիսատեսին վերադարձնելու գործը: Պետք է հանդիսատեսի նոր տեսակ բերենք: Ես սրա մասին հաճախ եմ ասում: Ջավախքով մշտապես կարտոֆիլով ենք հպարտանում: Սա արվեստի ու գրականության շրջան է, ու այս շրջանում անպայման կսիրվի թատրոնը»:

Ռուսական կողմը հետաքրքրված է ՀՀ-ում արևային պանելների արտադրությա՞մբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ