Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ուշադրություն է հրավիրում Բայդենի շնորհավորական ուղերձին Ալիևին և նշում, որ նամակում մի հետաքրքիր միտք է շարդրված. «Մասնավորապես. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:1. ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:2. ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն: Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում: Հիմա ամենակարևորը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան", - գրել է նա Facebook-ի իր էջում: