24.11.2024
Հայաստանը Բաքվին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները
prev Նախորդ նորություն

«Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը». Բաթումիում դանակահարել են հայ անչափահասի

Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին գրում է Ալիք մեդիան:

Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:
Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները:

Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Տեղեկություններ աղբյուրին ստանալ չի հաջողվել Վրաստանի ՆԳՆ-ից: