24.11.2024
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Արցախում
prev Նախորդ նորություն

Հայաստանը Բաքվին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները

Հուլիսի 3-ին ՌԴ նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:


Ադրբեջանը իր «երախտագիտությունն է հայտնել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին:


Նշվում է, որ որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել 15 անձանց, որոնք դատապարտվել են ազատազրկման, սակայն այդ ժամկետն ավարտվել է:


Նշենք, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում հայ ռազմագերիները կլինեն Երևանում՝ ինքնաթիռը Բաքվից արդեն ուղևորվել է դեպի Հայաստան: