31.12.2025
Ռուսաստանում ներքաղաքական իրադարձությունները մեզ խորհելու տեղիք են տալիս. Աբրահամյան
25.01.2021
Ռուսաստանում ներքաղաքական իրադարձությունները մեզ խորհելու տեղիք են տալիս. Աբրահամյան

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: "Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս",- գրել է նա։