23.11.2024
Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք. 3 մարդ մահացել է

Նախորդ օրը կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:


Այդպիսով, հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 217 074-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 197 651 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 97 առողջացած և 3 մահվան դեպք: