4.07.2025
ՀՀ հարավում առկա իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Զաս
prev Նախորդ նորություն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները հուլիսի 2-ին Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։


Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:


Ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:


2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք. 3 մարդ մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով