23.11.2024
Եվրամիությունը առաջիկա 5 տարիներին 1.5 միլիարդ եվրո կհատկացնի Հայաստանին
prev Նախորդ նորություն

ՀՀ հարավում առկա իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Զաս

Հայաստանի հարավում սրված իրավիճակը չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մասին կանոնադրության դրույթներին. դա «սահմանային միջադեպ» է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:


Նա նշել է, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում, իսկ այս դեպքում գործ ունենք սահմանային միջադեպի հետ.


«Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով: Հակամարտության սրում չի նկատվում: Չենք կարող խոսել այն մասին, թե իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է  կամ վատանում, և դա արդեն լավ է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա:


Ստանիսլավ Սազը նաև ասել է, որ երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը խորհրդակցություններ անցկացրեց երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով:


"Ես շփվել եմ և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ-ը մշտապես հետեւում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին»,-հավելել է նա:


Նա նաև տեղեկացրել է, որ մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև իրավիճակը դիտարկվում է: