24.11.2024
Ոռոգման ջրի խնդրի լուծման համար ինչն է առավել կարևոր՝ ջուրը ինքնին, թե խելք. Գևորգյան
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում

Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի այլեւս ինքնիշխանության անվտանգության բարձիկներ չունեցող Հայաստան ունենալու հարցում։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

"Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները։
Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց մեր 14 ռազմագերների դատավճիռը՝ նրանք դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։

6 ամիսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ավարտվի Ադրբեջանին մի քանի հայկական անկլավների հանձնումը, որոնք Ալիեւի սիրած խորհրդային քարտեզով եղել են ադրբեջանական ԽՍՀՄ մաս։

6 ամիսը այն ժամկետն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի եւ դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու իրավական փաստաթղթերը։

Այսօր Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հաջիեւը մարդասպան երկրին ոչ բնորոշ խաղաղասիրական տեքստ է արտաբերել՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլեւս ունեն շանս ստորագրելու խաղաղության համաձայնագիր, իսկ դրա համար պիտի ավարտին հասցվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու պիտի սկսվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Իսկ Արցախը երբեւէ վերադարձնելու օրակարգ ունեցողներին Հաջիեւը սպառնաց նոր արհավիրքով։
Ահա այսպես։

Մեր տղաները, հիշեցնեմ, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեցին 6 ամսից մինչեւ 4 տարի ազատազրկման։ Տարբեր գերտերությունների կաբինետներում այլեւս բաց խոսում են, որ մինչեւ տարեվերջ հիմնական ու վերջին պայմանավորվածությունների փաթեթները պետք է ստորագրվեն ու դա սկսվելու է հենց սեպտեմբերից։

Մեր տղաները պատանդ են։

Պատանդ են այն պայմանավորվածությունների եւ ստորագրվելիք փաստաթղթերի, որոնք տեղի են ունենալու մեր տարածաշրջանում խաղադրույքներ դրած տերությունների բաց, բայց ոչինչ չտեսնող հայացքի տակ",- գրել է Զոհրաբյանը: