ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում՝ հաստատելով շրջանառվող լուրերը: «Հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ», – գրել է պատգամավորը. Նա նաև խոստացել է լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալ սեպտեմբերի 28-ին: VERELQ-ը հիշեցնում է, որ ՊԵԿ գործող ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները ներկայումս դադարեցվել են։ ՀՀ ԱԱԾ-ն 2019թ. ապրիլին վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: