7.10.2024
Այս իշխանությունների հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Տաք հոսանքներ են գալիս Իրաքից. օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում Իրաքի տարածքից, որի արդյունքում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Այս ուրախալի լուրը այսօր ասուլիսում հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նրա խոսքով, հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան, սակայն տապը կարճ կտևի և հուլիսի 6-ից սկսված տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին:


"Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով",-ասաց նա:


Նա նաև նշեց, որ հուլիսին Հայաստանում կրկին շոգ եղանակ է սպասվում:


 

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները