Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 1000 սննդի փաթեթ է տրամադրել Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց։
Սննդի աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից աջակցելու Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերում կոլեկտիվ կենտրոններում բնակվող տեղահանված և խոցելի մարդկանց։ Նրանք ստացել են 8 անուն ապրանքից բաղկացած փաթեթ, որը պարունակել է հնդկաձավար, ցորեն, պաստա, ոսպ, բրինձ, լոբի, ձեզ և չոր մրգեր։
Սննդի օգնությունը տրամադրվել է ԵՄ, ԱՄՆ Զարգացման գործակալության, Ֆրանսիայի կառավարության և Ֆլանդերսի աջակցությամբ։
Անհատական փաթեթներից բացի, սննդի հավելյալ ծանրոցներ են ստացել այն կենտրոնները, որտեղ գործում է ընդհանուր խոհանոց։ Դրանք պարունակել են արևածաղկի ձեթ, յոդացված աղ և պահածոյացված միս։
Ընդհանուր առմամբ բաշխվել է մոտ 30 տոննա սնունդ։