9.07.2025
Զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
prev Նախորդ նորություն

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել. իրավիճակը վերահսկողության տա՞կ է

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․


«Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:  


Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:


Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Երևանի մի շարք շինհրապարակներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները