24.11.2024
ՀՀ դեսպանն ու Իրանի էներգետիկայի փոխնախարարը քննարկել են էներգետիկ ոլորտի հարցեր
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Անդրկովկասում անվտանգության շուրջ քննարկումների ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի հետ քննարկել է ԱՊՀ եւ Անդրկովկասի անվտանգության հետ կապված իրավիճակը, ներառյալ ղարաբաղյան հարցը:


Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի և Անդրկովկասում անվտանգության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների ընթացքի վերաբերյալ առարկայական քննարկում:


Ռուսական կողմից ընդգծվել է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու և սահմանադրաիրավական կարգի խարխլմանն ուղղված ցանկացած հակաիրավական գործողությունների անընդունելիությունը։