19.04.2025
Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


«Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա:


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխըմբռնման մթնոլորտում, և երկու ժողովուրդների պատմական սերտ կապերը նոր խթան կհանդիսանան մեր երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու համագործակցության հետագա զարգացման համար»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. պատվաստման հարցում էլ կլինեն խստացումներ. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար