20.04.2025
Կաթողիկոսն ու Օլիվեր Վարհեին քննարկել են հետպատերազմյա իրավիճակն ու առկա մարտահրավերները
prev Նախորդ նորություն

Հայաստանը ձեռք կբերի «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» ընկերությունների պատվաստանյութերը

Հայաստանը «Կովակս» հարթակի շրջանակում այս տարվա աշնանը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով «Ջոնսոն և Ջոնսոն» ամերիկյան ընկերության արտադրության 50 հազար պատվաստանյութ է ձեռք բերելու: Այն մեկ դեղաչափով է օգտագործում, այն է՝ նախատեսված է 50 հազար անձի համար: Այդ մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:


Այս պատվաստանյութի ձեռքբերմամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը չի սահամանափակվի: Նույն հարթակի միջոցով այս տարվ աշնանը նախատեսվում է ձեռք բերել նաև 300 հազար դեղաչափ «Նովավաքս» ընկերության պատվաստանյութ, որը ևս ամերիկյան արտադրության է, բայց երկու դեղաչափով օգտագործվում:


Նախարարի պաշտոնակատարի խոսքով, «Կովակս» հարթակի շրջանակում ժամանակ առ ժամանակ պատվաստանյութեր ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվում: «Օրինակ այս տարվա փետրվարին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար: Սակայն մենք այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չունեինք և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:


Միևնույն ժամանակ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այս պահին նախարարության միջոցներով որոշակի համալրումներ իրականացվել են և դոնոր կազմակերպությունների հետ հմատեղ պայմանավորվածություններ ունեն սառցե շղթայի խիստ պայմանները պահպանելու ամբողջական ենթակառուցվածքի ներդրման համար: «Դա առաջիկա ամիսներին կիրականացվի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:


 


 

Որոտանի գյուղապետը ձերբակալվել է. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար