27.11.2024
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազի հետ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը ներկայացնում է ֆիզանձանց կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման կարգը

Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։


Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների քանակությունը ՀՀ կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու դեպքում, գերազանցող ապրանքների ներմուծման մասով ֆիզիկական անձը կրում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի (եթե այդ ապրանքները ենթակա են ակցիզային հարկով և բնապահպանական հարկով հարկման) հաշվարկման և վճարման պարտավորություն:


ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն ներմուծման հարկային հայտարարագիր: