25.11.2024
Փաշինյանը հույս ունի անվտանգության հարցով կհաջողվի «ճշգրտել ժամերը» Պուտինի հետ
prev Նախորդ նորություն

Լավրովը պատմել Է Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ գործողությունների մասին

Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում այդ հարցն անհապաղ կքննարկվի ՀԱՊԿ-ում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։


«Մենք Տաջիկստանի հետ դաշնակիցներ ենք։ Եվ եթե հարձակում լինի Տաջիկստանի վրա, իհարկե, դա անհապաղ առարկա կլինի ՀԱՊԿ-ում քննարկման համար», - ասել է նա՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանում հանդես գալով «Ռուսաստանի միջազգային գործունեությունը Ռուսաստանի տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսությամբ:


Լավրովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են տաջիկա-աֆղանական սահման, եւ իրավիճակը քննարկվել է մշտական խորհրդի նիստում: «Ինչ - որ տեղ ես կարդացել եմ կամ հեռուստատեսությամբ լսել եմ, թե արդյոք մենք զորքեր կմտնենք Աֆղանստան. ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է», - ամփոփել է Լավրովը:


VERELQ-ը հայտնել է, որ Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով:


«Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այն, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ գտնվում են դժվարամատչելի լեռնային տեղանքում, միայնակ այդ խնդիրը լուծելը բարդ է թվում», - հայտարարել է ՀԱՊԿ-ում Դուշանբեի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը կազմակերպության Մշտական խորհրդի նիստում: