19.04.2025
Տաջիկստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից Աֆղանստանում իրադրության պատճառով
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը տարածվում է երկրներով ավելի արագ պատվաստանյութը. Գուտերիշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զգուշացրել է, որ COVID-19-ը պատվաստանյութերից արագ է տարածվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Վիրուսի տարածումն առաջ է անցել պատվաստանյութերի բաշխումից»,-ասել է Գուտերիշը իր ուղերձում:


Նրա խոսքով՝ եթե թույլ տանք վիրուսին տարածվել, ապա էլ ավելի շատ մարդ կհայտնվի վտանգի տակ:


Գուտերիշը նշել է, որ որքան շատ է տարածվում վիրուսը, այնքան ավելի են շատանում շտամները:


Ավելի վաղ Գուտերիշը հայտարարել է, որ պատվաստման գլոբալ ծրագիրը կմիավորեր բոլորին, ով ունի անհրաժեշտ իշխանություն, գիտական էքսպերտիզա, արտադրողականություն եւ ֆինանսական հնարավորություններ:

ԵՄ-ն երկարաձգել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Մոսկվան դրանում նորություն չի տեսնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար