25.11.2024
Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. մարզպետ
prev Նախորդ նորություն

Գիտակցենք՝ առկա խնդիրներով հանդերձ ՌԴ-ից ավելի լավ դաշնակից չենք կարող ունենալ. Շարմազանով

Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:


«Հայաստանում «գունավոր հեղափոխության» առաջին փուլն ավարտվեց Արցախի հանձնումով եւ անմիջապես մեկնարկել է երկրորդ փուլը, որի նպատակն է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։
Կարծում եմ շուտով ավելի կակտիվանան ՝ «մեր դաշնակիցը մեզ չօգնեց» պետականակործան վանկարկումները, որոնց իրական նպատակը տարածաշրջանը Թուրքիայի ամբողջական ազդեցության տակ դնելն է։

Ի՞նչ պետք է անել։

Գիտակցել, որ բոլոր առկա խնդիրներով հանդերձ Ռուսաստանից ավելի լավ ու արդյունավետ դաշնակից մենք չենք կարող ունենալ։ Չկրկնել նախորդ դարի սխալները եւ անվտանգային սին հույսեր չկապել Արեւմուտքի ու որոշ դեպքերում նաեւ մեր գլխավոր սպառնալիք՝ Թուրքիայի հետ։

Պատմության աղբանոցն ուղարկել թրքահպատակ ռեժիմին եւ ավելի սերտացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի ու Իրանի հետ։

Հայաստանի անվտանգային համակարգը պետք է սերտորեն կապվի Ռւուսաստանի հետ։ Դա է պահանջում Հայաստանի շահը։ Ով դեմ է այս գաղափարին, ակամայից կողմ է արտահայտվում Թուրքիայի դերի բարձրացմանը։

Հ.Գ. ՀՀ-ում ու Արցախի մնացած մասում ռուսական ռազմական ներկայությունը մեր անվտանգային համակարգի անբաժան մասը պետք է լինի",- գրել է Շարմազանովը Facebook-ի իր էջում։