25.11.2024
Ռազմական ոստիկանության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
prev Նախորդ նորություն

Պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.


«Սիրելի´ հայրենակիցներ,


Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:


Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:


Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:


Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:


Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»: