25.11.2024
Ոստիկանապետն ու ԱԱԾ պետը կոչումներ են ստացել
prev Նախորդ նորություն

Ռազմական ոստիկանության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել։


«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում։