25.05.2025
Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։


Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։


VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:

ՀՀ ԱԳ նախարարը այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան