24.11.2024
Բելգիայում ընդունվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև
prev Նախորդ նորություն

Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար

Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդտը կդառնա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղարը: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, փոխանցում է «Ինտերֆաքսը»։


Շմիդտը գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Թոմաս Գրեմինգերին, որի լիազորությունները լրացել են հուլիսին: Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը փաստացի գտնվել է առանց ֆորմալ ղեկավարի։


«Ես ուրախ եմ, որ այդ խորհրդում մենք պատրաստվում ենք ԵԱՀԿ նոր ղեկավարություն նշանակել՝ Հելգա Շմիդտին գլխավոր քարտուղար, Մատեո Միկաչչին՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն, Թերեզա Ռիբեյրային՝ որպես ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ եւ Կայրաթ Աբդրահմանովին՝ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար», - ասել է Ռաման ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ:


Նախօրեին ավստրիական Die Presse թերթը հայտնել էր, որ կազմակերպության երկրների նախարարների խորհրդի պաշտոնական որոշումը սպասվում է դեկտեմբերի 3-ից ուշ:


Հելգե Շմիդտը 59 տարեկան է, 2016 թվականից նա Եվրոպական միջազգային գործերի ծառայության գլխավոր քարտուղարն է: Մինչ այդ նա ակտիվորեն մասնակցել է իրանական միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մշակման բանակցություններին: