Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 29 առողջացում և 6 մահ: Բացասական թեստերի թիվը 1512 է: Դրական է կատարված թեստերի 7,4 տոկոսը: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47552Առողջացածներ - 42637Փաստացի բուժվողներ -3692Ընդհանուր թեստեր - 265241Մահվան ելքեր - 936Մահվան ելքեր այլ պատճառով –287 Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։