25.11.2024
Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Բայդեն
prev Նախորդ նորություն

Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ, կադրային ջարդը լինելու է. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններից հետո սպասվում է կադրային ջարդ պետական համակարգում:


«Մենք ոչ թե վենդետա ենք խոստացել, այլ կադրային ջարդ, եւ կադրային ջարդը լինելու է», - ասել է Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ պետական համակարգը պետք է կուռ լինի, եւ «միանշանակ ծառայի հաղթած ուժի․․․»:


Հարցին, թե ինչ է նշանակում կադրային ջարդ, երբ քաղծառայողները պաշտպանված են օրենքով, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ «պետական համակարգի մի մասը տորպեդահարում կառավարման համակարգը», դեմ դուրս գալիս բարեփոխումներին։


«Այդ մասը չի ցանկացել օգտվել ընձեռնված հնարավորությունից, եւ կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, որ կառավարման համակարգը կուռ աշխատի։ Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք եւ կադրային ջարդ անելու ենք եւ բարեփոխելու ենք համակարգը։ Կառավարման համակարգը կաղել է նաեւ այդ պատճառով», - ասել է նա։


Նա հավաստիացրել է, որ կադրային ջարդն իրականացվելու է ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ պետական համակարգի բարեփոխումներին աջակցելու սկզբունքով:


«Ով չի աջակցում բարեփոխումներին, որի մանդատը իշխող ուժը ստացել է։ Սկզբունքային է, որ նրանք դիմում գրեն եւ գնան», - ասել է ԱԽ քարտուղարը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է ընտրություններից հետո սպասովղ կադրային ջարդի ու վենդետաների մասին:


Մասնավորապես Փաշինյանը հունիսի 8-ին Թալինում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր` կադրային ջարդեր լինելու են և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018 թվականի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում։


Փաշինյանը հայտարարել է նաև՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», - ասաց նա։ Նա զգուշացրել է՝ ամենադաժան քաղաքական վենդետան է լինելու։