4.07.2025
Հայաստանում դրենաժային համակարգերի օգտագործումը կդառնա վճարովի
18.09.2020
Հայաստանում դրենաժային համակարգերի օգտագործումը կդառնա վճարովի

Հայաստանում դրենաժային համակարգերի օգտագործումը կդառնա վճարովի։ Ջրային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները նախատեսում են դրենաժային համակարգերի օգտագործման ծառայությունների վճարման պայմանագրերի կնքում՝ կառավարության սահմանած կարգով: Ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն արդեն 2021 թվականի հունվարի 1-ից։ Ներկայացնելով փոփոխությունները՝ Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշել է, որ հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, վերանորոգման եւ պահպանման համար միջինը հատկացվում է 290 մլն դրամ։ Դա թույլ է տալիս ամեն տարի մաքրել դրենաժային ցանցը՝ 190 կմ երկարությամբ, տեղեկացրել է նա՝ հավելելով, որ իրականում անհրաժեշտ է մաքրել, վերանորոգել եւ պահել մոտ 330 կմ ցանց։ Այս խնդիրը լուծելու համար կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Ջրային օրենսգրքում, որով դրենաժային համակարգերի օգտագործումը կիրականացվի պայմանագրային հիմունքներով։