8.04.2026
Փաշինյանը չեկավ. ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց, գնում են նախագահական
13.03.2021
Փաշինյանը չեկավ. ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիան ավարտվեց, գնում են նախագահական

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» անդամների բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ ավարտվեց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փաշինյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ ժամը 12,00-ին պետք է այցելի ԱԳՆ: Հիշեցնենք, որ Դիվանագետի օրը նշվում է մարտի 2-ին: Ընդդիմությունը կոչ էր արել իր կողմնակիցներին այդ ժամին լինել ԱԳՆ-ի մոտ, սակայն Նիկոլ Փաշինյանը այդպես էլ գլխավոր մուտքով մուտք չգործեց ԱԳՆ: Ակցիայի մասնակիցները չբացառեցին, որ Փաշինյանն այլ մեքենայով նախատեսվածից մեկ ժամ շուտ է ժամանել ԱԳՆ, իսկ այնուհետ նույնպես աննկատ դուրս եկել նախարարությունից: Հայտնի է, որ այսօր պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ակցիայի մասնակիցները որոշում կայացրեցին ժամը 15,00-ին հավաքվել նախագահականի մոտ: Նշենք, որ թեև Փաշինյանի այս անգամ որոշեց ոտքով չգալ ԱԳՆ, սակայն ամբողջ տարածքում հարյուրավոր ոստիկաններ էին, իսկ հարակից շենքերի տանիքներին նկատելի էին դիպուկահարներ: