25.11.2024
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը
prev Նախորդ նորություն

Խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում ենթակառուցվածքների վերականգնման անվտանգությունը

Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների միջոցով անվտանգությունն ապահովելիս աշխատանքներ են տարվում բջջային կապի աշտարակների վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է տալիս բջջային կապով եւ ինտերնետով ապահովել երեք բնակավայրեր։ Մեր անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը», - ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը։


Բացի բջջային կապի աշտարակներից, կտեղադրվեն անլար լայնաշերտ ցանցի ստեղծման սարքավորումներ, որը թույլ կտա բարձրացնել շարժունակությունը, տեղեկատվության փոխանակման արագությունը եւ բարելավել հաղորդակցությունը:


Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ընթացքում աշտարակների մի մասը վնասվել է, ինչի պատճառով շատ բնակավայրերում բջջային կապը բացակայում էր եւ մինչ օրս մնում է անկայուն:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: