26.11.2024
Խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում ենթակառուցվածքների վերականգնման անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Հռոմի պապը հիշել է 2016 թ. Հայաստան կատարած իր այցը և խոսել հակամարտությունների մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիշել է 2016 թվականին Հայաստան կատարած իր այցը և մտահոգություն հայտնել անցյալ տարեվերջին տարածաշրջանում իրավիճակի վատթարացման կապակցությամբ:


Ինչպես տեղեկացնում է vaticannews.va-ն, Վատիկանում Արեւելյան Եկեղեցիների օգնության միավորման (ROACO) վեհաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում այդ կազմակերպության 94-րդ լիագումար նիստի ավարտի կապակցությամբ, Ֆրանցիսկոս Պապը կարեւորել է խաղաղ լուծումներն Իսրայելի եւ Պաղեստինի, ինչպես նաեւ Սիրիայի համար, որը տանջվել է տասնամյա հակամարտությունից, որը միլիոնավոր մարդկանց ստիպել է դառնալ ներքին եւ արտաքին վերաբնակներ: Հռոմի պապն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել այդ գործընթացին:


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ անհանգստությամբ է հետեւում Եթովպիայի Թիգրայի տարածաշրջանի հակամարտությանը:


Նա հիշել է նաև իր եռօրյա այցը Հայաստան: «2016 թվականին Հայաստան իմ առաքելական ճամփորդության վերջում, - հիշեցրել է Սրբազան հայրը: - Մենք Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ որպես խաղաղության նշան և մաղթանք ողջ կովկասյան տարածաշրջանում։ Ցավոք, վերջին ամիսների ընթացքում իրավիճակը կրկին վատացել է, և ես երախտապարտ եմ ձեր ուշադրության համար Վրաստանի և Հայաստանի իրողությունների հանդեպ՝ ուղղված նրան, որ կաթոլիկ համայնքը հետագայում ևս ծանոթ լինի ավետարանական կյանքին»: