Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Զինված ուժերում ունենք հաստատված կորոնավիրուսի վարակման հինգ դեպք: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, նրանք բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Միայն մեկի մոտ է առկա թույլ արտահայտված ջերմություն: Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 482 է, բուժվածների՝ 30, փաստացի բուժվողներն են 449-ը: