26.11.2024
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները

Ադրբեջանում հունիսի 28-ին թուրք զինծառայողների հետ համատեղ մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք-2021» մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


«Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան։ Ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել ռազմական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը, հրամանատարների մոտ զարգացնել ռազմական որոշումների կայացման եւ ստորաբաժանումների կառավարման հմտությունները», - հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:


Զորավարժություններում, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված է մինչեւ 600 մարդ, ներգրավված են շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 հրետանային զենք և տարբեր տրամաչափի ականանետեր, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչեւ 50 ավտոմեքենա: