20.04.2025
Կորոնավիրուսը ՀՀ-ում. վարակի 54 նոր դեպք և մեկ օրում 3 մահ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից ու Թուրքիայից զանգում են արցախցիներին․ Արցախի ԱԱԾ

Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն:


«Արցախի ԱԱԾ-ն ևս մեկ անգամ կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։


Միաժամանակ հորդորում են զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», - ասված է հաղորդագրության մեջ:


 


 

Կառավարությունում դժգոհ են Հայկ Մարությանից. նրա նկատմամբ հստակ վերաբերմունք է ձևավորվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար