Հայաստանում փետրվարի 17-ին կատարվել է 3 211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Դրական է թեստերի մոտ 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 101 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 820 դեպք, որոնցից 161 577-ը՝ առողջացած, 3 156-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694 357 թեստավորում: