25.11.2024
Հայ ռազմագերիների դատավարությանը պետք է ներգրավվեն միջազգային փաստաբաններ. Բորիս Ավագյան
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի շինությունների ապամոնտաժումը (տեսանյութ)

Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը:


Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:


«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: