24.11.2024
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր կորուստների թիվը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային հանրության կողմից Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:


«Հակամարտությունը կարգավորված կհամարվի միայն այն դեպքում, եթե Արցախի ժողովրդի կողմից իրականացվող ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը ամրապնդեց և խորացրեց այն ընկալումը, որը մենք պնդում էինք 26 տարի շարունակ։ Սա իր պատմական հայրենիքում ապրող ազատ եւ արժանի մարդկանց հարցն է», - նախարարի խոսքը մեջբերում է գործակալությունը։


Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում սրվել է սեպտեմբերի 27-ին, այնտեղ ակտիվ մարտեր են սկսվել։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:


Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական եւ հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: