ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները դեկտեմբերի 7-ին կքննարկեն ԼՂ հարցով հայտարարության իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 7-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրները, երկկողմ կապերի ամբողջ համալիրը:
Անկասկած, հատուկ ուշադրություն կդարձվի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վրա, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում», - ասել Է Զախարովան: